Առեղծվածային 8 վայր երկրի վրա` պարուրված գաղտնիքով (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Վայրերը, որոնք թաքցնում են հնադարյան գաղտնիքներ, մենք կարող ենք գտնել համարյա ցանկացած աշխարհագրական լայության վրա, ծովերում, օվկիանոսներում, լեռներում, քարանձավներում և անապատներում: Այդ չլուծված հանելուկների վրա գիտնականները գլուխ են կոտրում, իսկ զբոսաշրջիկները մեկնում են այդ վայրերը նրանց կախարդական ուժը զգալու և ադրենալինի նոր քանակ ստանալու համար: Fullpicture-ը ներկայացնում է Երկիր մոլորակի գաղտնիքով պարուրված 8 վայրերը:
1. Զատկի կղզու հսկայական արձանները: Այս վայրին խորհրդավորություն է հաղորդում այն փաստը, որ բավականին հեռու է գտնվում ուրիշ քաղաքակրթություններից: Շատ տարիների ընթացքում կղզին հրապուրում է ոչ միայն բազմաթիվ զբոսաշրջիկների, այլ նաև ամբողջ աշխարհի գիտնականներին: Եվ բոլորն այդ հսկայական քարե արձանների պատճառով: Համարյա 1000 մոաի անտարբեր նայում են Խաղաղ օվկիանոսին: Ըստ լեգենդի, այդ քարե արձանները հսկում են տեղաբնակների մաքուր սրտերը, որպեսզի այնտեղ մուտք չգործի շրջապատի աշխարհի չարությունը: (Լուսանկար. Jim Richardson/flickr.com):

2. Քեոփսի բուրգ: Դա Երկրի վրա կառուցված ամենաանսովոր շինություններից է: Արդեն 45 հարյուրամյակ նրա հսկայական չափերը հիացնում են ոչ միայն զբոսաշրջիկներին, այլ նաև գիտնականներին և հնէաբաններին: Իզուր չէ, որ այն դարձել է հին աշխարհի յոթ հրաշալիքներից առաջինը: Զարմանալի է, որ մինչև հիմա պարզված չէ, թե ինչի համար և ինչպես են կառուցվել բուրգերը: (Լուսանկար. SDASM Archives/flickr.com):

3. Ուֆինգթոնյան սպիտակ ձին (Անգլիա): Համարվում է, որ սպիտակ ժայռի վրա փորագրված այդ զարմանալի հին գծանկարը` 112 մետր չափով, ստեղծվել է մոտ մ.թ.ա. 10-րդ դարում: Գիտնականները մինչև հիմա ջանում են հասկանալ, թե ինչու հազար տարի առաջ այդքան շատ ջանք են թափել, որպեսզի փորագրեն այն ժամանակվա համար այդպիսի հսկայական գծանկարը: (Լուսանկար. t DF/flickr.com):

4. Սերն Էբասի հսկան (Անգլիա): Դորսեթ Հիլի կրաքարային ժայռերի վրա փորագրված 55 մետրանոց հսկան պատկերում է տղամարդու: Համարվում է, որ դա պտղաբերության կելտական Դագդա աստծու պատկերն է, որը նաև վերակենդանացնում է մահացածներին: (Լուսանկար. Tony Gill/flickr.com):

5. Նասկայի անապատը Պերուում: Պերուի Նասկա քաղաքում հարյուրամյակեր առաջ փորագրվել են խորհրդավոր երկրաչափական պատկերներ: Մինչև հիմա գիտնականները փորձում են որոշել, թե ովքեր են ստեղծել այդ մոնումենտալ նախշազարդերը և ինչ են դրանք նշանակում: Ըստ ամերիկացի պատմաբան Փոլ Կոսոկի հիպոթեզի՝ դա մինչպատմական օրացույց է: (Լուսանկար. Olga NZ/flickr.com):

6. Նյու Մեքսիկոյի Ռոզուել քաղաքի մոտ գտնվող անապատում 1947 թվականի հուլիսի 3-ին աղետ տեղի ունեցավ, որը մինչև այժմ գաղտնիք է մնում: Միթե այդ քաղաքում, 20-րդ դարի 40-ական թվականներին իրոք կործանվել է այլմոլորակցիների օդանավը: Հավանաբար, այդ հարցի պատասխանը մենք երբեք չենք իմանա: (Լուսանկար. Onet):

7. Բերմուդյան եռանկյունու գաղտնիքն անկասկած մնում է մոլորակի ամենահետաքրքիր հանելուկներից: Առեղծվածային եռանկյունու տարածքը գտնվում է Պուերտո Ռիկո կղզու և Ֆլորիդայի հարավային ափերի միջև: Այդ վայրում նավերի և ինքնաթիռների անբացատրելի անհետացումն առաջվա պես մնացել է անլուծելի առեղծված: (Լուսանկար. NOAA’s National Ocean Service/flickr.com):

8. Ով չի լսել Լոխ Նես գեղատեսիլ լճի մասին, որի մեջ ապրում է Նեսի անունով հսկայական հրեշը: Տասնյակ տարիների ընթացքում բազմաթիվ ականատեսների, նկարների և նույնիսկ տեսաձայնագրությունների միջոցով ջանում են ապացուցել, որ լճի խորքերում ապրում է մինչ ջրհեղեղյան կենդանի, որը երևում է միայն զբոսաշրջիկների և տեղաբնակների աչքին, բայց չգիտես ինչու դեմ է գիտնականների հետ հանդիպելուց: (Լուսանկար. **Anik Messier**/flickr.com):
