Արամ Ա-ն մեկնել է Հունաստան
ОбществоՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 2-ին մեկնել է Հունաստան: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետին ընկերակցում է միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում Արամ Ա-ն մասնակցել է «Քրիստոնեություն-իսլամ խաղաղ համագոյակցությունը Միջին Արևելքում» թեմայի շուրջ տեղի ունենալիք համագումարի բացման նիստին և հանդես եկել խոսքով:
Համագումարը տեղի է ունենում սեպտեմբերի 2-ից 3-ն Աթենքում: