Էլեկտրաէներգիայի սակագինը սուբսիդավորելու կառավարության որոշումը կոմպրոմիսային լուծում է
ОбществоՀՀ կառավարության որոշումը օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի գործող սակագները մեղմացնելու համար բնակչության և ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) 6,93 դրամ/կՎտժ չափով սուբսիդիաներ վճարելու որոշումը կոմպրոմիսային-ժամանակավոր լուծում է: Լրագրողների հետ սեպտեմբերի 3-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների միությաննախագահ Գագիկ Մակարյանը: «ՀՀ կառավարության առաջարկածփոխհատուցման թիվը շատ փոքր է: Եթե ՀՀ կառավարությունըփոխհատուցեր բնակչության օգտագործած էլեկտրաէներգիայի ոչ թեհավելյալ 6, 93 դրամը, այլ ամբողջությամբ կատարված ծախսը, ապա դա կկազմեր ամսական մոտ 24 միլիոն դոլար, ինչը, հաշվի առնելով բյուջեի ճեղքվածքը, անիրատաեսական է. ներկայումս ՀՀ կառավարությունը, ըստիմ< /b> հաշվարկների, ամսական պետք է վճարի 3-3,5 միլիոն ԱՄՆ դոլար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:
Մակարյանը նկատեց, որ դեռևս հստակ չէ, թե ՀՀ կառավարությունը քանի ամիս է փոխհատուցելու այդ ավելացված արժեքը: «Բացի կոնկրետ ժամկետներից, պարզչէ, թե ինչ խնդիր է դրվելու աուդիտ իրականացնող ընկերության առջև` ևտեխնիկական, և ֆինանսական աուդիտի մասերով. պետք է հստակսահմանվի առաջադրանքը, թե ինչ պետք է անի ստուգող ընկերությունը,որպեսզի լղոզված զեկույց չներկայացնի աուդիտի վերջում»,-շեշտեց Մակարյանը` հավելելով, որ հստակ դրված առաջադրանքից են կախված ստուգման ծավալները և ժամկետները:
Անդրադառնալով այն սցենարներին, թե ինչ կլինի ՀԷՑ-ում իրականացվող աուդիտից հետո, նա ասաց հետևյալը. «Եթե ծախսը հիմնավորված է, ապա ինչ է տեղիունենալու. բնականաբար ՓՄՁ-ների վճարունակությունը նվազելու է և շատերը կփակվեն, բնակչության վճարունակությունը կընկնի ևգնողունակությունը կընկնի, ինչը կազդի տնտեսության վրա: Եթե < b>կանգնենք կոմպրոմիսային, օրինակ հինգ դրամով էլեկտրաէներգիան թանկացնելու որոշմանը, ապա միևնույն է ՓՄՁ-ները կփակվեն: Քննարկման հարց է` արդյոք ՀԷՑ-ը պետք է վերադարձվի պետությանը, թե ոչ»:
Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետք է հստակեցնի իր դիրքորորշումը և դուրս գա շահերի բախումից: «Նրանք հայտարարում են, թե չունեն բավարար լծակներ, սակայն նրանք ունեն այդ գործառույթները: Եթե ՀՀ Էներգետիկայի նախարարությունը չփոխի մտածելակերպը և չկատարելագործի իր կանոնադրությունը, ապա դա լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ մինչև 2036 թվականը էներգետիկայի ոլորտում ՀՀ կառավարության հայտարարած ծրագրերի իրականացման համար»,-ըն դգծեց Գագիկ Մակարյանը:
2015 թվականի օգոստոսի մեկից մինչև Հայկական էլկետրական ցանցեր ընկերությունում անցկացվելիք աուդիտի ավարտը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումըբնակչության և փոքր ու միջին բիզնեսի համար կփոխհատուցի կառավարությունը:
Գործադիրը օգոստոսի 31-ին հաստատեց համապատասխան որոշման նախագիծը, որով կառավարությունն օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համարբնակչության (ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլսպառողների (ամսական< /i> մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայիսպառման մասով) օգտին կվճարի սուբսիդիաներ` 6,93 դրամ/կՎտժ չափով: