Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին սիրիահայերին շտապ օգնելու կոչ է արել
ОбществоԱՄՆ կառավարությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի Սիրիայում հայկական համայնքի կարիքները հոգալու համար:
Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ուղերձում այս մասին հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Այն մասնավորապես կոչ է արել ԱՄՆ իշխանություններին` հավաստիանալ, որ ամերիկյան և միջազգային օգնությունը հասնում է հայերին և վտանգի տակ գտվող մյուս ժողովուրդներին:«Օգնության տրամադրման ոլորտում եղած բացթողումների հետևանքով բազմաթիվ համայնքներ` հատկապես փոքրամասնությունները, զերծ են մնացել միջազգային օգնությունից»,- նշվում է ուղերձում: Ուղերձում նաև ասվում է, որ Հայաստանը մինչ օրս շատ սահմանափակ օգնություն է ստացել:
Հայդատականները կոչ են արել ամերիկահայերին նամակներ ուղարկել Նախագահ Օբամային և իրենց վարչական շրջանը ներկայացնող օրենսդիրներին` իրենց անունից առաջդրելով վերը ներկայացված պահանջները: