Մուշում 6 զինվոր է վիրավորվել
ОбществоԹուրքիայի Մուշ նահանգում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հերթական հարվածն են հասցրել ռազմական ուժերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական ռազմական ուժերին պատկանող մեքենայի ընթացքի ժամանակ քուրդ զինյալները գործի են դրել պայթուցիկ, ինչի հետևանքով վիրավորվել է 6 զինվոր: Զինվորները տեղափոխվել են հիվադանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Իրավապահ մարմինները գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: