Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 7 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 11 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 11-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է գողության 7, խարդախության 5, յուրացման և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 4-ական, ապօրինի ծառահատման 2, շորթման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք: