Ամեն բան արել եմ, որ բոլոր դերերում տարբեր լինեն իմ շեշտադրումները. Ստեփան Ղամբարյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասան Ստեփան Ղամբարյանը շուտով կներկայանա միանգամից չորս գեղարվեստական ֆիլմով եւ դրանց զուգահեռ հեռուստադիտողը նոր եթերաշրջանում նրան կտեսնի կրկին հեռուստասերիալների շրջանակներում: Այս մասինLife.panorama.am-ին այսօր հայտնեց դերասանն ու պատմեց կերտած դերերի մասին.
«Վերջին շրջանում հասցրեցի նկարվել միանգամից 4 ֆիլմում՝ Սերժ Ավետիքյանի «Ինչպես ամերիկյան մի երգ», Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը», Կարեն Մարտիրոսյանի «Արարատը, Դավիթի որդին և Արարատի թոռնիկը» եւ Ռոման Մուշեղյանի «Որոգայթ» ֆիլմերում: Սրանք մինչև տարեվերջ հույս ունեմ, որ կլինեն էկրաններին: Բացի սրանք, այս պահին ունեմ նաեւ երկու հրավեր երկու հեռուստասերիալների համար, որոնցից մեկը իրականացնում են իմ ընկերները. ռեժիսոր Գրիգ Վահրամյանն, Արման Նշանյանը, Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Արսեն Գրիգորյանը հավաքվել են մեկ տեղում եւ Միացյալ նահանգների հեռուստադիտողի համար 24-մասանոց ֆիլմ են պատրաստում, որը չգիտեմ այստեղ կհեռարձակվի թե ոչ, իսկ մյուսը կլինի «Արմենիա TV»-ի նոր եթերաշրջանում, բայց թե ով է լինելու ռեժիսորն ու սերիալի հետ կապված այլ մանրամասներ հաղորդելու իրավունքը այս պահին չունեմ»,- անցած եւ առաջիկա աշխատանքների մասին խոսելիս՝ նշեց դերասանը:
Շարունակությունը՝ այստեղ: