Քեյթ Միդլթոնը սպասում է երրորդ երեխային՝ արքայադուստր Շառլոտի ծնվելուց ընդամենը ամիսներ անց
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը ժամանակն իզուր չեն վատնում՝ երրորդ երեխային լույս աշխարհ բերելու համար։ Քեմբրիջի դքսուհին, ըստ լուրերի, հղի է և սպասում է իր երրորդ երեխային՝ արքայադուստր Շառլոտի ծնվելուց ընդմենը 4 ամիս անց։
«Նա գտնվում է հղիության վաղ փուլում»,-ասել է Star-ի աղբյուրը։
Հղիության մասին խոսակցությունները սկսեցին, երբ Պիպպա Միդլթոնը զբաղեցրել էր քրոջ տեղը և արքայազն Ուիլյամի հետ մասնակցում էր հարսանիքի։ Քեյթ Միդլթոնը վերջին մեկ ամսվա ընթացքում հանրության մեջ չի եղել, այնինչ արքայազն Ուիլյամը նվազագույնը 7 անգամ մասնակցել է տարբեր միջոցառումների։
«Քեյթը երեխային լույս աշխարհ կբերի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին»,-ասել է աղբյուրը։
Սակայն երրորդ երեխան, հնարավոր է, չլինի վերջինը արքայական զույգի համար, քանի որ Քեյթը մշտապես պնդել է, որ ցանկանում է 4 երեխա ունենալ, մինչև կդառնա 36 տարեկան, ասել է աղբյուրը։