ՀՀ-ում անցկացվող զորավարժություններն ու սահմանային լարվածությունն իրար հետ կապ չունեն. Մովսես Հակոբյան
ОбществоՀայաստանի տարածքում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ու սահմանին տիրող լարված իրավիճակը զուգադիպություն է, իրար հետ կապ չունեն:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ, զորավարժությունները պլանավորված էին դեռևս 2014 թվականի նոյեմբերին, թեման էլ հաստատված է եղել, իսկ նախապատրաստական աշխատանքները տեւել են երեք ամիս:
«Սահմանին իրավիճակը լարվել է ոչ թե այսօր, այլ վերջին երկու տարիներին լարվածության աստիճանը բարձրանում է»,- ասաց գեներալ-լեյտենանտը: