Սահմանային լարվածությունը կապված է Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ. Դավիթ Բաբայան
ОбществоԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությունը կապում է առաջիկայում Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ:
«Ադրբեջանում առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ, լրացուցիչ ձայներ շահելու նպատակով, ադրբեջանական իշխանությունները լարում են իրավիճակը տարածաշրջանում, երկրում առկա խնդիրները փորձում են բարդել ար տաքին թշնամու վրա»,- տեսակապով միանալով Մեդիա-կենտրոնում կազմակերպված քննարկմանը, այս մասին նշեց Բաբայանը` հավելելով, որ Ադրբեջանը լիովին վերածվել է նացիստական պետության, որն ագրեսիվ պահվածք է դրսևորում և ներքին, և արտաքին քաղաքականության մեջ:
Նա նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելի է, և ադրբեջանական զինված ուժերը որևէ առավելության չեն հասնում և չեն կարող հասնել: «Ադրբեջանցիները ռազմական տեսանկյունից ուղղակի անիմաստ խախտումներ են անում սահմանին, իսկ ռազմավարական նախաձեռնությունը նրանք չեն կարողանում և չեն էլ կարողանա վերցնել: Ուղղակի նման մեթոդներով շարունակում են լարված պահել իրավիճակը տարածաշրջանում»,-շեշտեց Դավիթ Բաբայանը`ընդգծելով, որ մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր բանակ, համախմբված հ ասարակություն և Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբված մոտեցում կարևորագույն խնդիրների վերաբերյալ: