Ա.Կարապետյանի անվան պուրակի բարեկարգման աշխատանքները ավարտական փուլում են
ОбществоԵրևանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի` ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում իրականացվող բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղա քապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պուրակի կանաչ և ծաղկապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով ավելացվել է ոռոգման նոր ցանց, եզրաքարերով առանձնացվել են կանաչապատման ու ծաղկապատման համար նախատեսված հատվածները, սիզամարգերը թարմացվել են նոր բուսահողով:
Այգում հիմա ընթանում են մաքրման աշխատանքներ, ավարտվում է հողահարթեցումը: Քաղաքապետրանի հավաստմամբ` տարածքը կկահավորվի. կտեղադրվեն նստարաններ, զրուցարաններ, մանկական խաղեր, աղբամաններ: Այգու ամբողջ տարածքը կապահովվի գիշերային լուսավորութամբ: