«Շանթ 2015» զորավարժություն. Հանրապետության հրապարակում իրականացվեց տարհանման սցենար
Общество«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Երևանի Հանրապետության հրապարակում Երևանի քաղաքապետարանը իրականացրեց տարհանման խաղարկման սցենար. Հանրապետության հրապարակ էր բերվել 34 ավտոբուս:
««Շանթ 2015» ռազմավարականհրամանատարաշտաբայինզորավարժությունների շրջանակումԵրևանի քաղաքապետարանը ամբողջությամբ կատարել է իր առջևդրված խնդիրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ և «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Երևան քաղաքի տարհանման հանձնաժողովի նախագահ Կամո Արեյանը:
Հանձնարարականի կատարման մասին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղում զանգահարեց և զեկուցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Իր հերթին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը նկատեց, որ բնակչության տարհանման համար նախատեսված ավտոբուսների անվտանգությունը ապահվելու համար համապատասխան ներածական էր ստացել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը. այդ հանձնարականը նույնպես լիարժեք կատարվել է:
«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շտաբի անդամ և ՀՀ զինված ուժերի ռազմական պլանավորման վարչության պետ Գենադի Տավարածյանը լրագրողների հետ զրույցում ասաց հետևյալը. «Այս տարհանման խաղարկման սցենարի գլխավոր նպատակն էր ստուգել Երևանի քաղաքապետարանի պատրաստականությունը` անհրաժեշտության դեպքում ազգաբնակչության տարհանման համար անհրաժեշտ քանակի և նշված ժամկետում ավտոբուսներ ապահովելու կարողությունը. Երևանի քաղաքապետարանը գերազանց կատարեց իր առջև դրված խնիրը»,-ընդգծեց նա:
Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետականնշանակության «Շանթ 2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետությանանմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմիններիզորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը,փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժությանսցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: