Երևանի Տերյան և Անդրանիկի փողոցներում վրաերթի են ենթարկել 2 հեծանվորդների
Общество«Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 4-ին` ժամը 21:00-ին, Երևանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նույն օրը` ժամ ը 22:00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: