Ոստիկաններն անհետ կորած 23-ամյա աղջկան հայտնաբերել են Երևանում
ОбществоՈստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 3-ին` ժամը 23.30-ին, Երևանի Վարդանանց փողոցում հայտնաբերվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Մերի Պոպովան, ով օգոստոսի 19-ին դուրս էր եկել տնից և անհայտ կորել: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Մերի Պոպովան ներկայացվել է բաժին: