Ողջաբերդի առաջնային խնդիրը վթարային տներն են. գյուղապետի միակ թեկնածու
Обществоnews.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում սեպտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների միակ թեկնածուն գործող գյուղապետ, անկուսակցական Ներսես Մելքոնյանն է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետի թեկնածուն նշեց, որ եթե չլիներ համագյուղացիների վստահությունը, ինքը չէր աշխատի եւ նորից չէր առաջադրվի:
«Գյուղը վթարային է , մեր առաջնային խնդիրն է վթարային տներում բնակվող քաղաքացիներին ապահովել կացարաններով: Վարչապետին դիմել ենք արդեն, նա խոստացել է օգնել. այս պահին 20-30 ընտանիք կա, որոնց տները վթարային են, սակայն չեմ կարծում՝ մինչեւ հաջորդ տարի այդ բնակիչներին տներով կապահովենք»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ վթարային է նաեւ ավտոճանապարհը, որը մինչեւ այս տարվա վերջ պետք է ամբողջությամբ վերանորոգվի:
Նշենք, որ Երևան-Գառնի ավտոճանապարհի Ողջաբերդի հատվածը չդադարող սողանքի պատճառով շարունակում է քանդվել, իսկ ճամփեզրին գտնվող տները, պարիսպներն ու գազի խողովակները՝ թեքվել: