Փրկարարները Շահումյան գյուղի ջրանցքից մարդու ոտք են հանել
Обществоnews.am-ը գրում է.
Սեպտեմբերի 5-ին, ժամը 21.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում գտնվող ջրանցքում մարդու ոտք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Երեւան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ-ի հատվածում` ջրատարից դուրս են բերել մարդու անդամահատված աջ ոտք: