«Մերսեդեսը» բախվել է ծառին. Մեկ զոհ, չորս վիրավոր
Обществоnews.am-ը գրում է.
Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ում «Մերսեդես C220» մակնիշի 86 ՏՍ 776 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանա-պարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին.
ՃՏՊ հետեւանքով վարորդ՝ 1985 թ. ծնված Ս. Գ.-ը, ուղեւորներ` 1987 թ. ծնված Հ. Մ.-ը, 1977 թ. ծնված Գ. Ս.-ը եւ 1977 թ. ծնված Գ. Վ.-ը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ հոսպիտալացավել Վարդենիս քաղաքի զինվորական կայազորային հոսպիտալ. բժիշկները Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մնացածներինը` ծանր, իսկ 1986 թ. ծնված Տ. Ս.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներ Գ.Վ.-ին, Գ.Ս.-ին, Տ. Ս.-ին, այնուհետեւ հոսանքազրկել ու գազազրկել ավտոմեքենան: