Նախորդ տարվա համեմատ աճել է թե՛ աշխատանք փնտրողների, թե՛ գործազուրկների թիվը
Обществоtert.am-ը գրում է.
2015թ-ի հուլիս ամսվա տվյալներով ՀՀ-ում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 86 հազ. 414 մարդ, որոնցից գործազուրկների թիվը՝ 74 հազ. 441-ն է: Եթե համեմատենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին ցուցանիշները, կտեսնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է թե՛ աշխատանք փնտրողներ, թե՛ նրանց շարքում ընդգրկված գործազուրկների թիվը՝ համապատասխանաբար 36.4%-ով և 17.2%-ով:
Նշենք, որ աշխատանք փնտրողների կեսից ավելին՝ 58 հազ. 623-ը կանայք են, իսկ 27 հազ. 791-ը՝ տղամարդիկ: Գործազուրկ կանանց թիվը ևս մեծամասնություն է կազմում և գերազանցում է գործազուրկ տղամարդկանց թվին՝ 52 հազ 582 կին և 21 հազ. 859 տղամարդ:
Աշխատանք փնտրողների մեջ քիչ թիվ չեն կազմում երիտասարդները՝ 21 հազ. 109, որոնցից միայն 18 հազ. 121-ն գրանցված է իբրև գործազուրկ:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ գործազուրկների շրջանում մեծ թիվ է կազմում միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող անձանց թիվը՝ 38 հազ. 806 մարդ, 14 հազ. 417-ն ունի թերի բարձրագույն, միջին մասնագիտական կրթություն, 9 հազ 994-ը՝ հետբուհական բարձրագույն կրթություն, մյուսները՝ տարբեր մակարդակի կրթական կարգավիճակ ունեն: