ԲՀԿ-ի նախագահը բարձր է գնահատում «Շանթ 2015» զորավարժությունների մասշտաբը և կազմակերպման որակը
Общество«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մաշտաբն աննախադեպ է, և դրանց ընթացքում ապահովվում է բարձր կազմակերպչական որակ: «Այս զորավարժությունների ընթացքում մենք տեսնում ենք յուրաքանչյուր պետական գերատեսչության պատրաստվածության և կազմակերպչական բարձր մակարդակը:Հանրության շրջանում արձագանքներնիրապես դրական են, ինչը շատ կարևոր էհանրության սոցիալական բոլոր շերտերի ներգրավվածության առումով, որպեսզի « ֆորս-մաժորային և պատերազմական լարված իրավիճակների դեպքումբոլորն իմանան, թե ինչպես և ինչ կերպ պետք է արձագանքեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց«Բարգավաճ Հայաստան» կուսակցությաննախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա գնահատմամբ` հաջող անցկացվող «Շանթ 2015» զորավարժությունները հստակ ուղերձ են Ադրբեջանին, որպեսզի այն դադարեցնի իր ռազմատենչ հայտարարությունները: «Ես վստահ եմ, որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող, որ մեր հակառակորդ Ադրբեջանը երբևէ չի կասկածել, որ ամեն պահ իր սադրիչ գործողություններին ի պատասխանստանալու է արժանի հակահարված, որովհետև Ադրբեջանի քաղաքական էլիտայի ամեն օր և ժամ արվող սպառնալից հայտարարությունները ոչ թե ուժի, այլ թուլության նշան են. ուժեղը երբե ք չի սպառնում, քանի որվստահ է իր ուժերին»,- ընդգծեց ԲՀԿ-ի նախագահը:
Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետականնշանակության «Շանթ 2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետությանանմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մա րմիններիզորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը,փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժությանսցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: