Ամերիկուհին համացանցում գտել է իր նմանակին և մեկնել նրա հետ հանդիպման
ОбществоԱմբրային և Ջենիֆերին հարյուրավոր կիլոմետրեր են բաժանում, և նրանք որևէ ազգակցական կապ չունեն, սակայն բավականին նման են իրար, ինչպես երկվորյակներ:
Համացանցում միմյանց գտած ամերիկուհիներին անդրադարձել է Business Insider-ը: 23-ամյա Ամբրան և 33-ամյա Ջենիֆերը միմյանց գտել են «Երկվորյակ անծանոթներ» առցանց նախագծի շրջանակներում, որը թույլ է տալիս մարդկանց գտնել իրենց նմանակներին, ովքեր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններում:
Ամբրան իր հայրենի Հարավային Կարոլինա նահանգից ուղևորվել է Տեխաս` հանդիպելու Ջենիֆերին: