Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Օմբուդսմենը հրապարակել է Սահմանադրության նախագծի Մարդու իրավունքների պաշտպանի բաժնի վերաբերյալ եզրակացություն

Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է Նախագծի 10-րդ («Մարդու իրավունքների պաշտպանը») գլխի վերաբերյալ դիտարկումները:

«Դրական փոփոխություններ. փոփոխության արդյունքում, մարդու իրավունքների ու ազատությունների պահպանման վերաբերյալ, բացի պետական ոլորտից նաև այլ ոլորտներում, Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով կվերապահվի լիազորություններ (Նախագծի հոդված 190): Նշված ձևակերպումն ավելի է ընդլայնում Պաշտպանի լիազորությունները: Սահմանադրորեն ամրագրվում է, որ անհրաժեշտ չէ բողոքի առկայություն, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հնարավոր լինի պետական մարմնից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ ու պարզաբանումներ (ՆախագծÕ « հոդված 190): Նշված տեղեկատվությունը Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար կամրագրվի որպես ուղղակի պարտավորություն:

Պետական մարմինները  և  պաշտոնատար  անձինք  պարտավոր  կլինեն  աջակցել Մարդու  իրավունքների  պաշտպանի  աշխատանքներին  (Նախագծի  հոդված  190): Նշված կարգավորումը կնպաստի Պաշտպանի լիազորությունների ազատ իրականացմանը, ինչը նաև ողջունվել է  Վենետիկի հանձնաժողովի կողմից: Սահմանադրորեն    կերաշխավորվի    պետության    կողմից    Մարդու    իրավուքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը (Նախագծի հոդված 191): Նշված դրույթը կնպաստի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությանը և լիազորությունների ամբողջական իրականացմանը:

Մտահոգիչ փոփոխություններ. նախագծի    փոփոխության    համաձայն` հրապարակային ելույթներում    Մարդու իրավունքների պաշտպանը պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի (Նախագծի հոդված 192): Խնդրահարույց է դրույթում կիրառված «զսպվածություն» եզրույթը, որը չի կարող կիրառվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ: Քաղաքական զսպավածությունը հանդիսանում է հանրային ծառայողների կողմից հանրային ծառայության իրականացման հիմնական սկզբունքների ց մեկը, այնինչ Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե հանրային ծառայող է, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձ: Առաջարկվում է տվյալ դրույթում կիրառել «քաղաքական չեզոքություն» եզրույթը: Նախագծով   կկրճատվեն   Պաշտպանի   կողմից   Սահմանադրական   դատարանում վիճարկվող դրույթները: Քանի որ Նախագծով Պաշտպանին լիազորություն է տրվել: Սահմանադրական  դատարանում  վիճարկել  բացառապես

Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված իրավունքներին առնչվող խնդիրները, իսկ Նախագծի 3-րդ գլխում նախատեսված սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները, աշխատանքային պայմանների, սոցիալական ապահովության, արժանապատիվ գոյության, առողջության պահպանության իրավունքներին առնչվող օրենսդրական ակտերը այլևս Պաշտպանի կողմից վիճարկման  ենթակա չեն լինի: Նման փոփոխության դեպքում  քաղաքացիները հնարավորություն չեն ունենա իրենց վերոնշյալ իրավունքների արդյունավետ պաշտպանության համար ստանալու Պաշտպանի աջակցությունը: Ելնելով նշվածից՝ առաջարկում ենք Նախագծում ավելացնել դրույթ, ըստ որի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող է դիմել Սահմանադրական դատարան նաև վերոնշյալ դրույթների սահմադրկանության հարցով:Նախագծում տեղ գտած ձևակերպման հետևանքով   հնարավոր է սահմանափակվի Մարդու իրավունքների պաշտպանի` անհատական գործեր քննելու լիազորությունը: Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովն իր Նախնական կարծիքում նշել է, որ Նախագծի սահմանումից պարզ չէ, թե արդյոք Մարդու իրավունքների պաշտպանը կունենա անհատական գործեր քննելու լիազորութ յուն, թե իր դերակատարությունը կսահմանափակվի միայն երկրում մարդու իրավունքների վիճակի դիտարկմամբ: Հանձնաժողովն  ընդգծել  է,  որ  Պաշտպանը  պետք  է  հնարավորություն  ունենա աշխատել անհատական գործերով, ինչը պետք է հստակորեն ամրագրվի: Ուստի, առաջարկում ենք Նախագծով հստակորեն ամրագրել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից անհատական գործեր քննելու իրավասությունը:

Նախագծով    իր    գործունեության,    ինչպես    նաև    մարդու    իրավունքների    և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան զեկույցը Մարդու իրավուքների պաշտպանը կներկայացնի միայն Ազգային ժողովին: Այնինչ, գործող օրենսդրությամբ պահանջվում է, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, բացի ՀՀ Ազգային ժողովից, ներկայացվի նաև մի շարք այլ մարմիններին: Նախագծի տվյալ դրույթով, ըստ էության, նեղացվում է գործող կարգավորումը, քանի որ այն չի ապահովում Պաշտպանի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին հանրությանը լայն իրազեկման հնարավորությունը: Ուստի, առաջարկում ենք Նախագծով նախատեսել Պաշտպանի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը ՀՀ նախագահին, գործադիր և դատական իշխանության մարմիններին, ինչպես նաև՝ զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին ներկայացնելու վերաբերյալ դրույթ:

Ըստ մի շարք միջազգային կառույցների՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է օժտված լինի անձեռնմխելիությամբ նաև իր իրավասությունների ավարտից հետո, ինչը, սակայն, ամրագրված չէ Նածագծով: Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքում նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է անձեռնմխելիություն ունենա իր դեմ դատական գործընթաց սկսելուց իր կարգավիճակից բխող գործողությունների, գրավոր և բանավոր խոսքերի համար, և որ նման անձեռնմխելիությունը  պետք  է  շարունակվի  նաև  իր  մանդատի  ավարտից  հետո: Ավելին ,  հանձնաժողովը  նաև  հավելել  է,  որ  Մարդու  իրավունքների  պաշտպանի անկախությունն ուժեղացնելու համար կարևոր է նաև տյվալ հաստատության փաստաթղթերի և անշարժ գույքի անձեռնմխելիության երաշխիքների նախատեսումը: Ուստի, առաջարկում ենք Նախագծով սահմանել դրույթ, որով կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի դատական անձեռնմխելիությունը նաև իր մանդատի ավարտից հետո»:

 

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира