Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ОбществоԵրրորդ կայազորային քննչական բաժնում, շարքային զինծառայող Նարեկ Արտյոմի Հարությունյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ:
Այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Համաձայն ստացված հաղորդագր ության, ըստ նախնական տվյալների՝ Ն.Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքը հասցրել է ինքը: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
2015թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 01:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Նարեկ Արտյոմի Հարությունյանը՝ ստորին ծնոտի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: