Սահմանամերձ Վահանում բերքահավաքը կավարտվի 3-4 օրից
ОбществоԳեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում խուճապային տրամադրություններ չկան, թեեւ սեպտեմբերի առաջին օրերին հակառակորդը քանիցս գնդակոծել է գյուղի պաշտպանական դիրքերը:
Ինչպես տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, Վահանի բնակչությունը զբաղված է բերքահավաքով եւ առօրյա խնդիրներով:
«Երեք-չորս օրից ավարտվելու է հացահատիկի բերքահավաքը: Զուգահեռ սկսում ենք աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները: Մեր պաշտպանական դիրքերում հնչած կրակոցները, որոնք տարիներ շարունակ հնչում են հաճախակի, ոչ թե խուճապի են մատնում, այլ ավելի են համախմբում ու զգաստացնում վահանցիներին:
Թե' պատերազմական գործողությունների ժամանակ, թե' հրադադարի հաստատումից ի վեր ոչ մի ընտանիք Վահանում գյուղը չի լքել եւ այժմ էլ լքելու մտադրություն չունի: Նոր ուսումնական տարում Վահանի միջնակարգ դպրոցի առաջին դասարան են ընդունվել 12 աշակերտ, մանկապարտեզ է հաճախում նախ ադպրոցական տարիքի 45 երեխա: Դպրոցն ու մանկապարտեզն էլ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում գործել է անխափան, առանցընդհատումների»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան