Ֆլամանդացի պատգամավորը ՀՀ կառավարության եւ Ֆլանդրիայի խորհրդարանի միջեւ սերտ համագործակցության հույս ունի
ОбществоՀայաստանի կառավարության եւ Ֆլանդրիայի ռեգիոնալ խորհրդարանի միջեւ համագործակցությունն այնքան էլ ակտիվ չէ, եւ դրա պատճառները մի քանիսն են:
«Նախ Ֆլանդրիան, որպես այդպիսին, ինքնիշխան պետություն չէ, եւ դեսպանատներ ունի մի քանի երկրներում` հիմնականում Եվրոպայում: Դա, իհարկե, դժվարացնում է համագործակցությունը այլ երկրների հետ, սակայն այս պարագայում պետք է նշել նաեւ, որ հայ համայնքն այնքան էլ ակտիվ չէ»,- Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆլանդրիայի ռեգիոնալ խորհրդարանի (Բելգիայի կազմում գտնվող) անդամ Քարիմ վան Օվարմեյրը:
«Հայերի մեծ մասն ապրում են Բրյուսելում, որտեղ հիմնականում խոսում են ֆրանսերեն եւ հակված են դեպի ֆրանսիական մշակույթը: Մնացած քաղաքներում ապրող հայերը այնքան էլ ակտիվ չեն, նրանք քաղաքականապես ակտիվ չեն, կազմակերպված չեն եւ դա բարդացնում է մեր աշխատանքը»,- ասաց խորհրդարանականը` հույս հայտնելով, որ ապագայում համագործակցությունն ավելի սերտ եւ արդյունավետ կլինի: