Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համամետ բարձր է 5 սանտիմետրով
ОбществоՍեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի առաջին օրերի համեմատ բարձր է հինգ սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ, Սեւանա լճի մակարդակը ծովի մակարդակից 1900 մետր 32 սանտիմետր բարձրության վրա է` նախորդ տարվա սեպտեմբերին գրանցված 1900 մետր 27 սանտիմետրի համեմատ:
Ոռոգման եւ էներգետիկ նպատակներով Սեւանա լճից այս տարվա ընթացքում բաց է թողնվել 163 միլիոն 126 հազար խորանարդ մետր ջուր: Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ տեղափոխված ջուրն այս տարկա ընթացքում կազմել է 82 միլիոն խորանարդ մետր:
Խոսրով Խլղաթյան