Երևանի Բագրատունյաց փողոցում գրանցվել է մահվան ելքով վրաերթի դեպք
Общество«ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 7-ին` ժամը 20.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1943թ. ծնված Զինա Մելքոնյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, ժամը 23.00-ին, մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: