Աջափնյակում պլանային ջրանջատումներ կլինեն
ОбществоՊլանային աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 10-ին` ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 10.00-ն, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 190, 194, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 7/1, 7/2, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 20/2, 20/3 համարների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից: