Գերմանացի գիտնականի վարկածով՝ տավարի միսն ուռուցքային հիվանդություններ Է առաջացնում
ОбществоՖիզիոլոգիայի գծով 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր գերմանացի Հարալդ ցուր Հաուզենը գտնում Է, որ կովերի մոտ հանդիպող քիչ ուսումնասիրված վիրուսը կարող Է ուռուցքային հիվանդություններ առաջացնել մարդու մոտ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին հաղորդել Է դանիական videnskab.dk գիտական պորտալը:
«Մենք կարծում ենք, որ ընտանի կենդանին ուղղակի առնչություն ունի մարդու մոտ հաստ աղու քաղցկեղի հետ,- նշել Է գիտնականը: Մենք ունենք փորձարարական տվյալներ, որոնք վկայում են սույն վարկածի օգտին, որը սակայն դեռ հարկավոր Է հաստատել»:
Նախկինում Էլ որոշ հետազոտողներ կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման մեծ վտանգը կապել են սննդի մեջ տավարի, հորթի, ձիու, ոչխարի եւ խոզի մսի՝ այսպես կոչված կարմիր մսի գործածման հետ: Հարալդ ցուր Հաուզենը սակայն կարծում Է, որ վտանգ Է կրում սոսկ տավարի միսը եւ, որքան Էլ տարօրինակ լինի, կաթը:
Հետազոտելով կովերի արյան եւ կաթի նմուշները՝ գիտնականը դրանցում հայտնաբերել Է ԴՆԹ-ի տարրեր, որը, նրա վարկածի համաձայն՝ կարող Է պատկանել անհայտ վիրուսի, որը ուռուցքաբանական հիվանդություններ Է հարուցում: Այս տեսությունը, որը շարադրված Է International Journal of Cancer-ի վերջին համարում, նա դեռ պետք Է հիմնավորի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: