Ռազմական փորձագետի գնահատմամբ Հայաստանը ճիշտ է վարվում, որ սահմանային լարվածության ժամանակ չի դիմում ՀԱՊԿ-ին
ОбществоԵթե Ադրբեջանը համոզված լիներ, որ ինչ-որ հաջողությունների կարող է հասնել` կդիմեր կտրուկ քայլերի: Իսկ այն, ինչ նրանք են անում, ռազմական առումով անիմաստ է: Տեսակետը «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանինն է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անդրադառնալով հարցին, թե սահմանային լարվածության ժամանակ Հայաստանը ինչու չի դիմել ՀԱՊÔ ¿-ին, Վրթանեսյանը հիշեցրեց, որ խնդրում, որպես միջնորդ կողմ, հանդես է գալիս ոչ թե ՀԱՊԿ-ը այլ ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Այդ ձևաչափին մենք համաձայն ենք և աշխատում ենք: Կարծում եմ, որ ՀՀ ռազմական ղեկավարությունը դեռևս հարկ չի համարում դիմել ՀԱՊԿ-ին: Ռազմական առումով մենք մեր խնդիրները լրիվ կատարում ենք, ի՞նչ կարիք կա ուրիշ միջնորդ բերել այս պահին: ՀԱՊԿ-ի դերը, որքան ես եմ հասկանում, Ադրբեջանի թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակից Թուրքիայի ախորժակը զսպելն է: Եթե Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին և մերժում ստանա՝ այդ դեպքում իմաստ ունի քննարկել, թե ինչն է խնդիրը»,- ասաց նա` հավելելով, որ այս առումով Հայաստանի ղեկավարությունը ճիշտ որոշում է կայացրել: