Ուկրաինայի «Դնիպրո» երգչախումբը ելույթ ունեցավ Սեւան քաղաքի բեմում
КультураՍեւանի քաղաքապետարանում ՀՀ-ում Ուկրաինայի փոխդեսպան Իվան Պետրովին ընդունեց Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը: Փոխդեսպանի հետ Սեւան քաղաք էր այցելել Ուկրաինայի Հանրապետության «Դնիպրո» երգչախումբը, որը համերգային ծրագրով ելույթ ունեցավ սեւանցիների առջեւ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւան ի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, «Դնիպրո» երգչախումբը երկրորդ անգամ է լինում Սեւանում` տպավորիչ պահեր պարգեւելով մարդկանց: «Ոչ հեռավոր անցյալում Սեւանում կողք կողքի ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչները գրեթե չէին էլ զգում, որ սա իրենց հայրենիքը չէ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իրավիճակը փոխվեց. շատերը մեկնեցին իրենց պատմական ծննդավայրեր ու հայրենիք, ոմանք էլ մնացին, որովհետև անտեսանելի թելերով կապված էին այս հող ու ջրին, ստեղծել էին ընտանիք, ունեին զավակներ:
Թեեւ ազգությամբ ուկրաինացի մարդիկ քիչ էին Սեւանում, նրանց համար էլ քաղաքը եղավ եւ մնաց հիմնական բնակավայր: 2011 թվականին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի` Սեւան համայնք կատարված այցի ժամանակ նրան ուղեկցում էին ուկրաինական «Դնիպրո» երգչախմբի անդամները»,- նշեց Արմինե Ղուկասյանը:
Մինչ Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում համերգային ծրագրի սկսվելը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Ուկրաինայի եւ Հայաստանի Անկախության տոներին, Սեւանի քաղաքապետարանում կայացավ ՀՀ-ում Ուկրաինայի փոխդեսպան Իվան Պետրովի եւ Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հանդիպումը:Ինչպես նշեց փոխդեսպանը, Ուկրաինայում ներկայումս տիրող իրավիճակը, քաղաքական զարգացումները չեն կարող խոչընդոտել Հայաստանի հետ կառուցողական եւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը:Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը ողջունեց փոխդեսպանի եւ «Դնիպրո» երգչախմբի այցը Սեւան: Նա նշեց նաեւ, որ այժմ Սեւանում ապրում է ուկրաինացի 20 ընտանիք:Հանդիպմանը հաջորդեց համերգային ծրագիրը` «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով:Կատարվեցին ուկրաինական, հայկական, ռուսական երգչախմբային ստեղծագործություններ, հնչեցին անհատական կատարումներ: Երգչախմբի հարուստ երգացանկն ընդգրկում էր նաեւ Կոմիտասի ստեղծագործությունները, Ուկրաինայի եւ Հայաստանի օրհներգերը:
Դահլիճն ու բեմը վարակվել էին արվեստի ամենազորեղ շնչով, որ երգի շնորհիվ միավորել էր բոլորին»,- հավաստեց Արմինե Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան