Արսեն Բաբայանը ԱԺ-ում պաշտոն ստացավ
Orer.am-ի տեղեկություններով՝ ԱԺ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ է նշանակվել Արսեն Բաբայանը, ով մինչ այս զբաղեցնում էր Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի պաշտոնը:
Նշենք, որ ԱԺ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը օրերս նշանակվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար: