Քրեակատարողական վարչությունը ստացել է Վարդան Պետրոսյանի աշխատանքային պայմանագիրը
ОбществоՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը սեպտեմբերի 8-ին ստացել է Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով հինգ տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի աշխատանքային պայմանագիրը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` հավելելով, որ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում կայացվելու է համապատասխան որոշում:
Ավելի վաղ` Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ԶԼՄ-երին հայտնել էր, որ դերասանն արդեն թատրոնում աշխատելու հրավեր է ստացել` չնշելով թատրոնի անունը: