Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Խորովածի և «Օձունի գանձեր» փառատոններն այցելուներին այս տարի սպասում են սեպտեմբերի 12-ին

Հայկական խոհանոցային ավանդույթներն ու բնամթերքը տեղացիներին ու աշխարհին ներկայացնող Խորովածի ու «Օձունի գանձեր» փառատոնները 2015-ին տեղի կունենան նույնը օրը` սեպտեմբերի 12-ին, Լոռու մարզի Ախթալա և Օձուն քաղաքներում: Կազմակերպիչների խոսքով, նպատակը մեկն է. այցելուներին ներկայացնել հագեցած ծրագիր` հնարավորություն տալով ներկա լինել երկու փառատոններին էլ, քանի որ փառատոնային բնակավայրերը մոտ են իրար:

ՀՀ էկոնոմիկայինախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ավանդական դարձած փառատոնների իրականացումը բխում է Հայաստանում պետական քաղաքականության խնդիրներից: Նրա խոսքով, փառատոնների միջոցով տեղի է ունենում հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիա, զարգանում է զբոսաշրջությունը համայնքներում, բացահայտվում է հեռավոր շրջանների տնտեսական ներուժը թե ներսի, թե դրսի գործարարների համար:

«Տեղի է ունենում տեղական մոռացված ավանդույթների վերարժևորում, զարգացում:  
Մի կարևոր գործոն ևս. փառատոնների միջոցով համախմբվում են պետական ու մասնավոր հատվածի շահագրիգռ կողմերը, մեզ են միանում նաև միջազգային կազմակերպություններ: Հետագայում էլ բավականին հնչեղություն են ստանում փառատոնները թե տեղական, թե արտասահմանյան մամուլում»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:

Նրա դիտարկմամբ, երբ անցկացվում էին առաջին փառատոնները, նպատակ կար դրանք դարձնելու ավանդական, ինչը և տեղի ունեցավ. դրանք գնալով ճանաչելի են դառնում թե Հայաստանում և թե դրա սահմաններից դուրս: «Մենք ունենք շատ զբոսաշրջիկներ, ովքեր այցելում են հենց փառատոններին, յուրահատուկ տուր պրոդուկտ ենք ստացել»,- նշեց Մեխակ Ապրեսյանը: Նա փաստեց, որ Խորովածի և «Օձունի գանձեր» փառատոնները լավագույնս ներկայացնում են հայկական խոհանոցն ու մշակույթը: Ապրեսյանը սոցիալական փաթեթի շահառուներին հորդորեց օգտվել այդ հնարավորություններից ու հանգստի կազմակերպումն իրականացնել այդ տարբերակով:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, խոսելով 7-րդ անգամ անցկացվող Խորովածի փառատոնի մասին, նկատեց. «Հետաքրքրությունը մեծացել է Ախթալայի ու փառատոնի նկատմամբ, տարբեր զբոսաշրջային կազմակերպություններ հատուկ տուրեր են կազմակերպում այդ օրը: Ուզում եմ նշել, որ այս տարի սեպտեմբերի երկորդր շաբաթը հայտարարում ենք խորովածի համաշխարհային օր: Ինչպես գիտեք` Ախթալան էլ արդեն հայտարարել ենք Խորովածի մայրաքաղաք:

Մամուլյանի տեղեկացմամբ` այս տարի փառատոնին մասնակցելու են խոհարարական քննադատներ Ռուսաստանից, ովքեր կլինեն ժյուրի կազմում, ներկա կլինի նաև ֆրանսահայ հայտնի շեֆ-խոհարար Ալեն Ալեքսանյանը:

«Խորովածի փառատոնի տարածքում լինելու են տարբեր տաղավարներ, այդ թվում` արվեստ, արհեստ, և, բնականաբար, խորոված ներկայացնող տաղավարներ: Արդեն մոտ 22 թիմ գրանցվել է մասնակցության համար: Նրանց թվում ռեստորաններից, հասարակական կազմակերպություններից, առանձին անհատներից կազմված խմբեր են»,-տեղեկացրեց Սեդրակ Մամուլյանը` հավելելով, որ այս տարի ավելի լավ է ներկայացված համայնքը, կան անհատներ գյուղերից, ովքեր ցանկություն են հայտնել պատրաստել ու վաճառել իրենց բնամթերքն ինչպես փառատոնի ձևաչափն է թելադրում:

Սեդրակ Մամուլյանը շեշտադրեց այն հանգամանքը, որ Խորովածի փառատոնը թույլ է տալիս մասնակիցներին խորովածի պատրաստման յուրահատուկ լուծումներ գտնել: «Հանրային սննդի զարգացման խնդիր է լուծվում նաև, այս կամ այն նորությունը ներդրվում է ռստորանային բիզնեսի մեջ»,- նշեց նա: Սեդրակ Մամուլյանը տեղեկացրեց, որ պատրատվում են լույս ընծայել փառատոնից ստացված բաղադրատոմսեր ներառող երկրորդ գիրքը:

The Beautified Project ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, ով զբաղվում է փառատոնի գեղարվեստական մասի հարցերով, տեղեկացրեց, որ կրկին հայ խոհանոցի ներկայացումը զուգորդվելու է մշակութային տարբեր լուծումների հետ: «Կլինեն նկարչություն ու երաժշտություն: Բեմում տարբեր կատարողների կողմից հնչելու են ժողովրդական երգերից մինչև համաշխարհային ճանաչում ունեցող երգեր, կլինեն  ժողովրդական պարեր: Տոմատով նկարչության մրցույթ կանցկացվի»,-փառատոնի մշակութային մասը ներկայացրեց երգիչը:

Հայաստանում G2IA-ի ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանն էլ ներկայացրեց «Օձունի գանձեր» 4-րդ փառատոնի մանրամասները: ««Օձունի գանձեր»-ը վայրի խոտաբույսների ու հատապտուղների հավաքման շուրջ է կենտրոնացած, որը ներկայացվում է այցելուներին: Փառատոնն իրականացվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի կազմակերպության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ և մեր ջանքերով:

Այս տարի ցանկանում ենք նոր շունչ տալ փառատոնին: Բազմաթիվ մարդիկ տարբեր մարզերից գալու են իրենց արտադրանքը ներկայացնելու: Կարևորն այն է, որ յուրաքնաչյուր տարածաշրջան ներկայացնում է իրեն բնորոշ բնամթերքը, արվեստի ու արհեստի գործերը»,-ասաց Զոհրաբ Մինասյանը` հավելելով, որ Օձունում գեղարվեստական մասը կապահովեն Երևանի, ինչպես նաև մարզերի համույթները:

«Օձունի գանձեր» փառատոնին մասնակցելու է 15 գյուղ Կոտայքից, Լոռուց, Շիրակից: Փառատոնի ժամանակ կլինի լարախաղաց, ինչպես նաև օղի թորելու գործիք, ու մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու այդ գործընթացը: «Ամբողջ շահույթը գնալու է իրենց համայնքների զարգացմանը: Կարևոր է նշել, որ փառատոնը մարդկանց իրար շուրջ համախմբելու առիթ է, երբ կարևորվում է բնության տվածը»,-փաստեց Զոհրաբ Մինասյանը` ավելացնելով, որ իրենք աջակցել են մասնակիցներին իրենց արտադրանքը յուրահատուկ ձևով փաթեթավորելու և այցելուներին ներկայացնելու հարցում:

Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Դավթյանիխոսքով` «Օձունի գանձեր» փառատոնի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այնտեղ ներգրավված է ֆրասնիական համայնքը: Անահիտը շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետին, որն ապահովել է համայնքների համաչափ ներգրավվածությունը միջոցառմանը:

Երկու փառատոններին մասնակցել ցանկացողների համար գործելու է հետևյալ երթուղին. Երևանի Հանրապետության հրապարակից ժամը 8:00-ին մեքենաները կշարժվեն դեպի Լոռի, Ալավերդիում փոքր միջոցառում կկայանա, որից հետո Օձունում կկայանա «Օձունի գանձեր» փառատոնը, ապա այցելուները կմեկնեն Ախթալա` մասնակցելու Խորովածի փառատոնին: Երեկոյան կկազմակերպվի հյուրերի վերադարձը:

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира