Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 8 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 8-9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4, խարդախության 8, դրամանենգության 1 և խուլիգանության 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: