Նա պատվով անցավ կյանքի իր բաժինը և վայելեց իրեն շրջապատողների սերն ու հարգանքը. կյանքից հեռացել է Մուրադ Մուրադյանը
БлогՏարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Երևանի պատվավոր քաղաքացի, 1975-85թթ. Երևանի քաղաքապետ, նշանավոր պետական գործիչ Մուրադ Մուրադյանը:
Նրա ողջ կյանքը ճշմարիտ հայրենասերի, պետական գործչի լավագույն օրինակ է, ով, լինելով իր երկրի իսկական քաղաքացի, առաջնորդվում էր բացառապես պետության շահով ու ազգային արժեքներով:
Նախ Լենինականում, ապա նաև Երևանում նրա թողած գործերը մնայուն արժեքներ են, որոնցով, համոզված եմ, տարիներ շարունակ իր յուրովի ներկայությունն է ապահովելու մեզանում:
Նա զուսպ էր, բայց և զգացմունքային, խստապահանջ, միևնույն ժամանակ` հոգատար ամենքի հանդեպ: Նա պատվով անցավ կյանքի իր բաժինը և վայելեց իրեն շրջապատողների սերն ու հարգանքը:
Խորապես ցավակցում եմ Մուրադ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին: