«Ռոստելեկոմ»-ի բաժանորդները իրենց հեռուստացույցները «Սմարթ» դարձնելու հնարավորություն կստանան
Общество«Ռոստելեկոմ» ընկերությունը հայաստանյան բաժանորդներին ներկայացրեց լիովին նոր և առաջադեմ տեխնոլոգիական հենքով կառավարվող Սմարթ հեռուստատեսությունը: Այսուհետ անգամ հանրապետության ամենահեռավոր քաղաքի բնակիչները կկարողանան իրենց հեռուստացույցը դարձնել «Սմարթ» և օգտվել վերջինիս առավելությունները:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշեց, որ ինչպես նախօրոք խոստացել էին, ներկայացնում են իրենց նոր հեռուստատեսությունը: «Հեռուստատեսությունը հիմնված է նոր տեխնոլոգիայի վրա, որը հեղափոխական է հայաստանյան շուկայում, քանի որ այն հանդիսանում է «Սմարթ» հեռուստատեսություն: «Սմարթ հեռուստատեսություն» ասելով հասկանում ենք, որ յուրաքանչյուր հեռուստացույց, որը կմիանա մեր Smart box սարքին կունենա բոլոր այն առավելությունները, որոնք ունեն Սմարթ հեռուստացույցները: Կարևոր եմ համարում այն փաստը, որ այն ծառայությունները, որոնք մշակվել են մեր հաճախորդների ցանկությունները հաշվի առնելու եղանակով, հնարավորություն է տալիս հաճախորդներին ընտրել իրենց ցանկացած արագությունները և նայել իրենց նախընտրած հեռուստաալիքները բավականին մատչելի գներով: «Ռոստելեկոմ»-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, Հայաստանում ներդրում է նոր տեխնոլոգիա, որն աննախադեպ է, և մենք կարծում ենք, որ այն մեծ պահանջարկ կունենա բաժանորդների մոտ»,- «Արմենպրես»-ի հաղ որդմամբ՝ ընդգծեց Ֆարամազյանը:
«Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության կոմերցիոն տնօրեն Սեդրակ Ղուշչյանն էլ ընդգծեց, որ հայաստանյան շուկայում առաջին անգամ «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է Smart box սարքը: Սարքի միջոցով հեռուստատեսությունը դադարում է կատարել միայն հեռարձակողի գործառույթը ձայնագրման ու նախկին հաղորդումների դիտման հնարավորություններով: Այն կառավարվում է Android օպերացիոն համակարգով և ժամանակակից հավելվածների կիրառմամբ՝ հնարավորություն տալով ինտեգրել նաև նոր հավելվածներ: «Սմարթ հնարավորությունների շնորհիվ յուրաքանչյուր բաժանորդ կարողանում է հեռուստադիտումը շարունակել նաև այլ սարքավորումների միջոցով՝ պլանշետ, հեռախոս, մուտք գործել Youtube, դիտել տեսանյութեր, շփվել Skype-ի միջոցով անմիջապես հեռուստացույցի էկրանից և օգտվել մի շարք այլ օգտակար գործողություններից»,- մանրամասնեց Ղուշչյանը:
Անդրադառնալով «Ռոստելեկոմ»-ի կողմից առաջարկվեղ ծառայությունների գներին՝ Ղուշչյանն ընդգծեց, որ ծառայությունները տարբեր տեսակների են, ուստի գներն էլ են տարբեր: «Մեր սակագնային պլանները սկսվում են 7500 դրամից: Այդ սակագնային պլանում ներառված է ինտերնետ, ինչպես նաև որոշակի հեռուստաալիքներ, իսկ ավելի բարձր սակագնային պլաններում արդեն կան նախընտրած հեռուստաալիքների փաթեթներ, ինչպես նաև ունենք ծառայություն, երբ բաժանորդն ինքնուրույն կարող է հավաքել այն հեռուստաալիքները, որոնք նախընտրում է և վճարել միայն դրանց համար»,- նշեց նա:
«Ռոստելեկոմ» ընկերությունն առաջիկայում պլանավորում է ավելացնել հավելվածները՝ ձևավորելով հավելվածների սեփական շուկան և համագործակցելով հայաստանյան բարձրակարգ ծրագրավորողների և ընկերությունների հետ: