ՏԿԱԻՆ-ը ուժեղացնում է կենսաբանական աղետների դեմ պայքարի միջոցները
ОбществоԱմերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը սեպտեմբերի 9-ին հանձնեց մասնագիտացված «Տոյոտա» մակնիշի հատուկ ավտոմեքենա` կցորդով և սարքավորումներով, կենսաբանական ազդակների հայտնաբերման, նմուշառման ու վարակազերծման իրականացման գույքով, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցներով, որոնք նախատեսված են կենսաբանական արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու համար:
«Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ ՏԿԱԻ նախարարությունում տեղիունեցավ ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի մարդասիրականքաղաքացիական աջակցության ծրագրի ավարտն ազդարարողշնորհանդեսը: Այդ ծրագրով կարճ ժամանակահատվածում Կանզասիօդային և ցամաքային ուժերի ինժեներական կազմի շուրջ 40 կամավորներիուժերով վերակորոգվել են ՏԿԱԻՆ մարզադահլիճի հանդերձարանը,լոգարանը և սանհանգույցը, ինչի շնորհիվ մարզադահլիճըհամապատասխանեցվել է հաշմանդամների կարիքներին: Մեզ համար շատգնահատելի է ցանկացած, նույնիսկ ամենափոքր աջակցությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:
ՏԿԱԻՆ շարահրապարակում միջոցառման հյուրերին ներկայացրեցին հատուկ ավտոմեքենայի և տրամադրվող սարքավորումների տեխնիկական զինվածությունն ու հնարավորությունները: Մեքենան նախատեսված է կենսաբանական աղետի վայրում դաշտային աշխատանքներ իրականացնելու և անձնակազմի անվտանգ գործունեությունն ապահովելու համար: Այն մասնավորապես զինված է հատուկ ջերմապահպան սառնարանով՝ նյութերի կենսաբանական կառուցվածքը պահպանելու համար, հոսանքի գեներատորով, տարատեսակ նյութերի և ասեպտիկ տարաների տեղափոխման համար նախատեսված հարմարություններով ու սարքավորո ւմներով: Հատուկ մեքենան ահազանգից հետո կարձագանքի 10-15 րոպեի ընթացքում և կսպասարկի հանրապետության բոլոր մարզերը:
Իր հերթին ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը հայտնեց, որ ԱՄՆ-ը նպատակ ունի գործընկեր պետություններում հնարավորինս նվազեցնել կենսաբանական աղետի ռիսկերը: «ԱՄՆ-ը Հայաստանում արդեն 5 տարի փոխգործակցում է տարբեր գերատեսչությունների և կառույցների հետ: Ձեզ տրամադրվող մեքենանհնարավորություն կընձեռի դաշտային աշխատանք կատարել և արձագանքել յուրաքանչյուր կենսաբանական վտանգի, իսկ մեքենայում գտնվողվարակազերծման և ախտորոշման սարքավորումները թույլ կտան անձնակազմին գործել անվտանգ և պաշտպանված: Նման ծրագրերը կնպաստենՀայաստանում վարակիչ հիվանդությունների վաղ ախտորոշմանը և կանխարգելման զարգացմանը»,-ընդգծեց ԱՄՆ փոխդեսպանը:
Տրամադրվող մյուս սարքավորումները` պաշտպանիչ դիմակներ և ակնոցներ, լապտերներ, GPS կապի միջոցներ, անձնակազմի շնչառական համակարգը ստուգող հատուկ նյութեր և այլն, ևս նախատեսված են դաշտային աշխատանքներ կատարելու համար: Դրանք կօգտագործվեն Հայաստանում վտանգավոր ախտածիններով հարուցվող հիվանդությունների բռնկումները տարբերակելու, դրանց տարածումը զսպելու և արձագանքելու կարողությունների պահպանման համար:
Հատուկ ավտոմեքենան և սարքավորումները տրամադրվել են ՀՀ և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կենսաբանության ոլորտում ներգրավմանհամագործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ) շրջանակում, որի հիմնական նպատակն է գործընկեր երկրների հետ վարակիչ և վտանգավոր ախտածիններից ուհիվանդություններից առաջացած ռիսկերի նվազեցման ուղղությամբ համատեղ պայքարը: Վերջին տարիներին ԱՄՆ աջակցությունն ուղղվել է Հայաստանումհետազոտությունների նպատակով կիրառվող ախտածինների ապահով պահպանման համար կառույցների շինարարությանն ու վերանորոգմանը: