Երևանում կբացվի Կանադայի առևտրային և խորհրդատվական գրասենյակ
ОбществоԿանադայի վերաընտրված Պահպանողականների կառավարությունը կամրապնդի կապերը Հայաստանի հետ` Երևանում բացելով առևտրային և խորհրդատվական գրասենյակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ-կանադական պահպանողական ասոցիացիայից (ACCA), այս մասին Կանադայի հայկական համայնքային կենտոնում հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության և բ ազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենեյը:
«Առևտրային և խորհրդատվական գրասենյակ բացելու խոստումը ցույց է տալիս Պահպանողականների կառավարության հանձնառությունը Հայաստանի հետ առևտրային և սոցիալական հարաբերություններ ամրապնդելու հարցում: Հայ-կանադական հարաբերություններն արագորեն զարգանում են, իսկ նոր գրասենյակը կօգնի մեծացնել զարգացումը: Սա կարևոր նորություն է երկու երկրների տնտեսությունների համար»,- նշել է Քենեյը:
Նա ընդգծել է, որ Պահպանողականների կառավարության օրոք առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև ավելացել է: «Հայաստանից կանադական արտահանումները եռակի ավելացել են, իսկ Կանադայից Հայաստան արտահանումների ծավալն աճել է 6 տոկոսով 2005 թվականի հետ համեմատ»,- հիշեցրել է նախարարը` համոզմունք հայտնելով, որ նոր գրասենյակի բացումը կնպաստի Հայաստանում կանադական կազմակերպությունների նոր ծրագրերի իրականացմանը:
Հայ-կանադական պահպանողական ասոցիացիայի նախագահ Վաչե Դեմիրճյանը բարձր է գնահատել Երևանում գրասենյակ բացելու Պահպանողականների որոշումը: «Կանադայի հայ համայնքի համար սա երազանք էր, որն իրականություն դարձավ: Մենք երկար ենք սպասել այս որոշմանը»,- նշել է Դեմիրճյանը: