Որքա՞ն շահույթ են ապահովում երազանքի աֆրիկական նամակները (լուսանկարներ)
LifestyleՎստահ եմ, որ աֆրիկացի փաստաբանից երազանքի նամակ եկել է յուրաքանչյուրին։ Թեման կարող է տարբեր լինել՝ սկսած վիճակախաղի հաղթողից մինչև հարուստ ազգականի թողած ժառանգություն։ Բայց արդյունքը բոլոր դեպքերում մեկն է` գումար ուղարկել թղթաբանության ձևակերպման համար։
Այդ խաբեության շատերն են զոհ գնում։ Մեծ Բրիտանիա տեղափոխված 36–ամյա նիգերիացի Գադվինա Նվաոֆորան այդ միջոցով 2 միլիոն դոլար էր վաստակել։ Նրա շքեղ կյանքը գրավեց իրավապահների ուշադրությունը, և հետաքննությունից հետո աստղաբաշխական թվերով ժառանգություն առաջարկողին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման։









