Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել
ОбществоԵրկկողմանի պայմանագրերի հիման վրա` Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել եւ ուղարկում է T-90C տանկեր, БМП-3 զրահամեքենաներ, ինքնագնաց հրետանային սարքավորումներ եւ ծանր հրանետ համակարգեր:
Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հայտնել են ՌԴ Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնում:
«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության փոխտնօրեն Իգոր Սեւաստյանովը հայտարարել է, որ ցամաքային զորքերի համար ռուսաստանյան տեխնիկայի եւ սպառազինության արտասահմանյան պատվերների պորտֆելը գերազանցում է 12 մլրդ դոլարը:
Այսօր Նիժնի Տագիլ ռուսաստանյան քաղաքում սկսվել է ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի Russia Arms Expo - 2015 ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն ավելի վաղ հայտնել էին, որ այն կայցելեն 65-ից ավելի արտասահմանյան պատվիրակություններ: Ցուցահանդեսում ցուցադրվում են ռուսաստանյան զրահատեխնիկայի նորագույն նմուշներն, այդ թվում` T-14 տանկն ու ծանր БМП Т-15 զրահամեքենան: