Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը համախմբել է տաղանդավոր ստեղծագործողներին
КультураԵրիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության
«Մեծ նշանակություն ունի այսպիսի փառատոնը: Մենք մեկ անգամ ևս ի մի ենք բերում այն, ինչ ունենք, և ինչ սպասելիք ունենք մեր երիտասարդներից: Որոշ մարդկանց համար հնարավոր է անհասկանալի թվա նրանց արածը: Բայց յուրաքանչյուր երիտասարդ գնում է իր ճանապարհով, և վաղը պետք է ներկայանա ամբողջ աշխարհին: Նրանք են դառնալու մեր դեմքը»,- ողջունելով փառատոնի մասնակիցներին, նշեց Հայաստանի կոմպոզիտորների
ՀԿՄ նախագահը շնորհակալություն հայտնեց այն կատարողներին, ովքեր կարողացան պատրաստվել և ներկայացնել երիտասարդների ստեղծագործությունները:
«Հեշտ չէ կատարել այն, ինչը նոր է ստեղծվում: Ժամանակը կարող է ասել, թե ինչպիսին կլինի այս կամ այն ստեղծագործությունը»,- ընդգծեց Արամ Սաթյանը:
Նրա ելույթից հետո ազդարարվեց փառատոնի մեկնարկը, և երիտասարդ կոմպոզիտորները հանրությանը ներկայացրին իրենց ստեղծագործությունները:
Ալեքսանդր Հարությունյանը փառատոնին ներկայացրեց «Պատկերասրահ» դաշնամուրային ցիկլի 7 ստեղծագործություններից 3-ը:
«Ստեղծագործությունները գրելիս ոգեշնչվել եմ նկարիչ հայրիկիս գործերից: Կոչվում է «Պատկերասրահ», որովհետև ամեն մեկը մի նկար է ներկայացնում: Ամեն մի փառատոնին, մրցույթին ձեռք եմ բերում փորձ, ավելի մտերմանում եմ կոմպոզիտորների ընտանիքի հետ, ավելի հմտանում եմ»,- մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ կոմպոզիտորը:
Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության
Արդեն ավանդույթ դարձած
Համերգների մուտքն ազատ է: