Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով
ОбществоՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` ՀԽՍՀ և Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, 1975-1985 թվականներին` Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծվել կառավարական հանձնաժողով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հանձնարարվել է 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան: