Գեղարքունիքի մարզի Լճափ եւ Գեղարքունիք համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ
ОбществоԳեղարքունիքի մարզի Լճափ եւ Գեղարքունիք գյուղերում սեպտեմբերի 13–ին կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, երկու համայնքներում էլ սպասվում է լարված մրցակցություն: Լճափ գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուներն են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հայկ Սիմոնյանը եւ անկուսակց ական Կառլեն Հակոբյանը: Գեղարքունիք համայնքում գյուղապետի պաշտոնի համար պայքարում են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Կարապետ Ասատրյանը, ՀՀԿ անդամ Մարատ Աղաջանյանը եւ ՀՅԴ անդամ Նորիկ Հովհաննիսյանը:
Խոսրով Խլղաթյան