Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին

«Ազատություն ռադիոկայանին» տրված հարցազրույցը առիթ դարձավ Ռոբերտ Քոչարյանի մասին նորից խոսելու:

Ընդհանրապես, վերջին տարիներին Քոչարյանի մասին խոսելու առիթներ հաճախ են առաջանում: Այդ առիթները երբեմն կապ էլ չեն ունենում իրար կամ այդ պահի օրակարգի հետ, արագ քննարկվում-արագ մոռացվում են: Առիթները, չնայած բազմաթիվ են, բայց պատճառը, որ Քոչարյանի մասին խոսակցություն կա, մեկն է՝ ինչպես Քոչարյանն է նշում «Ազատությանը» տված հարցազրույցում՝ ինքն էլ հստակ չգիտի՝ կվերադառնա՞ ակտիվ քաղաքականություն, թե ոչ:

Հենց այս անհստակությունն է, որ ստեղծում է տարբեր առիթներ՝ Քոչարյանի մտերիմների, նրան հակառոկորդ կամ դաշնակից համարողների համար՝ խոսել Քոչարյանի մասին:

Ի՞նչն է պատճառը, որ այս հարցը անըդնատ հայտնվում է օրակարգում: Ինչո՞ւ են ոմանք Քոչարյանի վերդարձը գնահատում բացասական, ոմանք՝ հույս կապում դրա հետ: Եվ, ի վերջո, բացի ցանկություններից, արդյո՞ք Քոչարյանի վերադարձը հնարավո՞ր է քաղաքական իրավիճակի ներկայիս պայմաններում:

Քոչարյանի վերադարձը կանխատեսվում է ներկայիս իշխանությունների դեմ որևէ կամպանիայի շրջանակում: Ենթադրվում էր, որ դա կլիներ Եռյակը կամ ԲՀԿ-ն, հիմա դա կարող է լինել Սահմանադրական փոփոխությունների դեմ տարբեր ուժերի գործողությունները: Այսինքն՝ մեծ հաշվով, Քոչարյանի վերադարձը չի քննարկվում իշխանության ներսում, տարիները ցույց տվեցին, որ այդպիսի սցենար չկա, Քոչարյանին չեն վերադարձնելու: Քոչարյանի վերադարձը ակնկալվում է տեսնել իշխանության դեմ աշխատող ճակատում, թե ինչպե՞ս՝ երկրորդ հարցն է:

Այստեղ խնդիրներ կան, օրինակ՝ ՀԱԿ-ն ու Տեր-Պետրոսյանը, որ ոչ մի կերպ Քոչարյանի անմիջական ներկայությունը չեն հանդուրժի համագործակցության շրջանակներում, ու օգտագործելով ընդդիմադիր սուր հռետորաբանությունը՝ կարող են վերադարձի հանրային լծակները չեզոքացնել:

Այնուամենայնիվ, պարզ է, որ 2008-ից հետո ընդդիմադիր հռետորաբանության ու այդ հռետորաբանության շրջանակներում մտածող մարդկանց, խմբերի համար Քոչարյանն անընդունելի է, ու հիմնական փաստարկն այստեղ, իհարկե, Մարտի 1-ն է: Այստեղ նաև քոչարյանական շրջանակների՝ առիթից առիթ քարոզչական հնարքները, երկրոդ նախագահի կառավարման տարիները որպես բարեկեցության, տնտեսական զարգացման տարիներ ներկայացնելը չեն օգնում։ Մարտի 1-ը Քոչարյանին ներկայացվող, ըստ էության, միակ փաստարկն է, այլ փաստարկներ չեն ներկայացվում, ոչ թե որովհետև չկան, այլ, երբ խոսվում է Մարտի 1-ի մասին, մնացած փաստարկներին հերթ չի հասնում: Այս իմաստով Քոչարյանի վերադարձը կազմակերպել, ասենք, ընդդիմադիր ավանդական փողոցային գործողությունների մեջ, նրան դիտարկելով այդ ամենի կենտրոնում, անիմաստ է: Իհարկե, չի բացառվում, ու առաջ էլ չի բացառվել Քոչարյանի ֆինանսական ու կոնսուլտացիոն մասնակցությունը գործընթացներին ընդհատակից, բայց դա արդեն ակտիվ քաղաքականություն չէ:

Քոչարյանի հնարավոր վերադարձի մյուս քարտեզը ներվերնախավային դասավորություններն են: Ինչպես արդեն նշվեց, էլիտան ինքն իրենով նպատակ չունի վերադարձնել Քոչարյանին: Տարիները դա ապացուցել են, դա ապացուցել է իշխանության տարբեր ներկայացուցիչների լոյալ կամ երբեմն էլ ագրեսիվ ելույթները՝ ուղղված Քոչարյանին: Նման ճանապարահով, այսինքն՝ էլիտայի մեջ կրկին հայտնվելու եղանակով, Քոչարյանի վերադարձը հնարավոր կլիներ ներպալատական որևէ անկայունության դեպքում, եթե լինեին այլ, օժանդակ հանգամանքներ: Բայց դրա համար էլ Քոչարյանը պետք է կազմակերպված թիմ ունենար իշխանության ներսում, իսկ այդպիսին չկա: Շատ է խոսվում այն մասին, թե իշխանության միջին օղակը Քոչարյանին «կարոտել է», բայց միջին օղակը քաղաքական, հայեցողական իմաստով իրավիճակ չի կարող փոխել: Քոչարյանի կամ նրա վերադարձը ակնկալողների համար իրերի դասավորության ցանկալի ու պատահական ընթացքի վրա հույս դնելը բավարար հիմք չէ, որպեսզի այդ վերադարձը «վերջապես» կայանա:

Պետք են ռեսուրսներ: Խոսքը միայն ֆինանսական ռեսուրսի մասին չէ: Ինչ խոսք, Քոչարյանն ու իր իշխանությունը մարդկանց հիշողության մեջ տպավորված են ավելի հարուստ, ներդաշնակ մտապատկերներով: Բայց այստեղ նորից հիշենք Մարտի 1-ի մասին, որ ոչ միայն ընդդիմադիրները, այլև իշխանությունները միշտ կարող են ներկայացնել Քոչարյանին ու նաև հանրությանը: Ինչո՞ւ հանրությանը, որովհետև Քոչարյանի դեպքում, հատկապես ԲՀԿ ջախջախումից ու մասնատումից հետո, այլ ռեսուրս քան, հանրայինն է՝ չի մնում: Ընդհանրապես հանրային պերմանենտ անվստահությունը իշխանությունների հանդեպ շատ ընդդիմադիրների համար է եղել պարարտ հող՝ սեփական քաղաքական շահերը ձևակերպելու համար, ոմանց մոտ դա նույնիսկ ստացվել է՝ առանց մեծ ջանքերի ու երկարատև աշխատանքի: Բայց այստեղ կրկին խոսք է գնում բախտի ու ճակատագրի մասին, որոնք քաղաքականության վրա կարող են, իհարկե, ազդել, բայց որոշել դրա էությունը՝ չեն կարող:

Այսպիսով ինչպես տեսնում ենք, Քոչարյանի հնարավոր ակտիվացման տեսանելի երեք ուղի կա, երեքն էլ խցանված են:

1. Հանրային տրամադրությունը, չնայած ներծծված է իշխանության հանդեպ անվստահությամբ ու ընդդիմադիր հռետորաբանությամբ, բայց բավական հեղհեղուկ, էմոցիոնալ իմաստով խոցելի, ու նույն իշխանության ինֆորմացիոն ահռելի ռեսուրսների կողմից կառավարելի գործոն է: Քոչարյանի դեպքում ընդհանրապես այդ տրամադրությունները չեզոքանում են Մարտի 1-ի փաստարկով, որը ժամանակին ընդդիմադիրներն են Քոչարյանի դեմ օգտագործել, և որը հնարավոր առճակատման դեպքում կօգտագործվի Քոչարյանի մյուս հակառակորդների կողմից:

2. Ներկայիս քաղաքական էլիտան, չնայած միատար չէ ու իր ներսում բազմաթիվ հակասություններ ունի, բայց կարծես պատրաստ չէ ու պատճառ չունի թիմ վերցնել ուրիշ խաղացողի: Հատկապես հիմա, երբ ՀՀԿ-ն վստահաբար ու առանց ուժեղ դիմադրության գնում է Սահմանադրական փոփոխությունների, որի հաջողելու դեպքում երկրում իշխանություն իրացնելու գրեթե անմրցակից իրավիճակ է ստանալու: Սա, ի վերջո, 1997 թվականի Հայաստանը չէ, որպեսզի կազմակերպչական հմտություններով Քոչարյանին հրավիրեն ներիշխանական հակասություններից բզկտված Հայաստան իրավիճակը շտկելու համար ՝ որպես այդ պահին գործող բոլոր սուբյեկտների կողմից ընդունելի «մենեջեր»:

3. Երրորդ ճանապարհը ՝ քաղաքական ռեսուրսը, չկա, «իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» մոդելը աշխատում է, երբ դու նախագահ ես, երբ նախագահ չես՝ այն չի աշխատում, առավել ևս, երբ ուզում ես վերադառնաս: Նույնիսկ Տեր-Պետրոսյանը, որ պրոֆեսիոնալ հռետոր է, ահռելի քաղաքական փորձ ու պատմական անցյալ ունի, 2008-ին ուներ թիմ ՝ նախկին իշխանության անդամներից ու Քոչարյանի հետ հակասություններ ունեցողներից բաղկացած, առանց որի 2008-յան այդ կոշտ դիմադրությունը իշխանությանը չէր ստացվի: Թե ընտրական մեխանիզմներում, թե հնարավոր ֆորս մաժորային իրավիճակներում, թե ցանկալի իշխանության «վերցնումից» հետո թիմ է պետք, կազմակերպված ստրուկտուրաներով թիմ, որը ուզածդ պահին նույնիսկ ամենամեծ գումարով հնարավոր չէ որևէ տեղից գնել: ԲՀԿ-ն ջախջախված է, Քոչարյանի վաղեմի գործընկեր ՀՅԴ-ն կարծես գտել է իր տեղը իշխանության ստվերի տակ, ՀՀԿ-ն ամեն կերպ դիստանցվում է Քոչարյանից:

Չնայած Հայաստանում իշխանության հանդեպ ահռելի անվստահությանը ու դժգոհությանը, սահմանադրական փոփոխությոնների շուրջ տիրող ոչ միանշանակ տրամադրություններն անգամ չեն կարող չկողմնորոշվող, շատերի համար փրկության վերջին հույս, շատերի համար էլ ուժեղ հակառակորդ համարվող Քոչարյանին վերադարձնել ակտիվ քաղաքականություն: Երկրորդ նախագահի վերադարձի տեսանելի ճանապարհները խցանված են:

Լևոն Մարգարյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников