Շքեղ բնակարան` մեկ միլիոն դոլարով (լուսանկարներ)
LifestyleՇքեղ առանձնատներ որքան ասես կտեսենես, բայց որ բնակարանը կարելի է այս կերպ վերանորոգել` հազվագյուտ երևույթ է։ Այս բնակարանը հայտնվեց անշարժ գույքի վաճառքի կայքերում և միանգամից գրավեց հանրության ուշադրությունը։ Տարածքը` 550 ք.մ է, և ինչ ասես, որ այստեղ չկա. բուխարիներ, մարզասրահներ, բալետի սրահ, հանդերձարան, գրադարան, մի քանի սանհանգույց, շոգեբաղնիք, իսկ պենտհաուսի տանիքին` տաղավար և լոզավազան։ Սրա արժեքը 66 միլիոն ռուբլի է, մոտավորապես մեկ միլիոն դոլար։ Այն գտնվում է Մերձմոսկվայում, այդ իսկ պատճառով այդքան էլ թանկ չէ։ Մոսկվայում 1 միլիոն դոլարով այսպիսի շքեղության կեսն անգամ ձեռք չես բերի։


































