Գոռ Հակոբյանը՝ «Ֆուլ հաուսի»-ի 3 եթերաշրջանի, առաջիկա ծրագրերի ու ընտանիքի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Գոռ Հակոբյանը, ով արդեն մեկ տարի է հանրության շրջանում հայտնի է որպես «Ֆուլ հաուս»-ի Ֆելո: Դերասանը մեզ հետ զրույցում պատմել է «Ֆելոյի» կերպարի զարգացումների, որպես երգահան իր ձգտումների եւ ընտանիքի մասին:
-Գոռ, արդեն սկսվել են «Ֆուլ հաուս» սիթքոմի 3-րդ եթերաշրջանինկարահանումները, որպես սիտքոմի գլխավոր հերոսներից մեկը՝ մի փոքրկպատմե՞ք այս ընթացքում արդեն շատ սիրված սիտքոմի ներքին թոհուբոհից:Ի՞նչ է սպասվում 3-րդ եթերաշրջանում:
– «Ֆուլ հաուս» սիթքոմի 3-րդ եթերաշրջանն էլ ավելի հետաքրքիր է լինելու։ Սցենարային առումով ահագին փոփոխություններ է եղել, բայց չեմ ուզում փակագծերը շատ բաց անել։
-Հետաքրքիր է, նոր եթերաշրջանում Ֆելոյի կերպարը փոփոխություններիկենթարկվի՞, հուսա՞նք, որ շուտով Ֆելոյի սերը երկկողմանի կլինի:
– Բանն այն է, որ Ֆելոյի ու Տաթևի միջև հայտնվում է եվս մեկն, ով գրավում է Ֆելոյին և «օգտագործում» իր շահերի համար։ Համենայնդեպս, չեմ կարծում, որ 3-րդ եթերաշրջանում ինչ-որ գլոբալ փոփոխություններ կլինեն Ֆելոյի և Տաթևի հետ կապված:
–Գոռ, գիտեմ, որ «Ֆուլ հաուս»-ը աշնանը բավականին մեծ համերգայինշրջագայություններ է նախատեսում, կպատմե՞ք, թե այդ առումով ի՞նչ էսպասվում եւ արդյոք «Ֆուլ հաուս»-ի համերգ ներկայացումը Երեւանում այսաշնանը կվայելե՞ն Ձեր հայաստանաբնակ երկրպագուները:
– Հայաստանյան համերգներն առայժմ քննարկման փուլում են։ Առաջիկայում ունենք համերգներ ԱՄՆ-ում։ Եթե ամեն ինչ պլանավորածի նման լինի, ապա չեն բացառվում նաև երևանյան համերգները, սակայն կոնկրետ ժամկետներ նշել առայժմ չեմ կարող։
-Գոռ, ինչ խոսք, վերջին մեկ տարում, ինչ եթերում է սիթքոմը, գրեթե ողջանձնակազմը հանդիսատեսի մեծ սերն է վայելում, դե իսկ Ձեր՝ դերասանների,համար ասես աստեղային ժամ է հայտարարված, մտավախություն չկա՞, որինչպես ամեն նորմալ բան, այս կարգավիճակն էլ իր տրամաբանականավարտը կունենա:
– Յուրաքանչյուր լավ սկիզբ պետք է ունենա իր տրամաբանական ավարտը, ուղղակի շատ կարևոր է, որ գեղեցիկ ավարտ ունենա։ Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ օրերից մեկ օր «Ֆուլ հաուս»-ն ավարտվելու է, բայց առայժմ դրա մասին խոսելը վաղ է, քանի որ ինչպես նշեցիք, մենք վայելում ենք հանդիսատեսի և հեռուստադիտողի սերը:

–Մի անգամ նշել եք, որ չեք սիրում միաժամանակ ներգրավված լինել մի քանիաշխատանքում, շարունակո՞ւմ եք մնալ այդ կարծիքին, թե առաջիկայումհնարավոր է, որ հանրությունը Ձեզ տեսնի նոր նախագծերում:
– Առաջիկայում ես հանդես կգամ նաև գեղարվեստական ֆուլմում։ Չնայած, որ ռեժիսորի խնդրանքով պետք է ամեն ինչ գաղտնի պահեմ, բայց կասեմ, որ ֆիլմը նկարահանվելու է շատ շուտով, որտեղ ես գլխավոր դերում եմ լինելու։ Ֆիլմը հին վայրի ցեղի մասին է, իսկ ռեժիսորը Կարեն Բաբաջանյանն է։ Շատ բարդ ու պատասխանատու նկարահանումներ են սպասվում։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: