Սարգիս եւ Մանո Գրիգորյանների աղջիկները` Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակում
LifestyleBravo.am-ը գրում է.
Միհրան Ծառուկյանն օրերս նոր տեսահոլովակ է նկարահանել, որում իրենց փոքրիկ մասնակցությունն ունեն դերասան-ամուսիններ Սարգիս եւ Մանո Գրիգորյանների աղջիկները` Յանան եւ Էվան: «Առաջարկը սիրով ընդունեցինք: Բալիկներս էլ շատ էին ուրախացել ու ոգեւորվել, որ պետք է հանդես գան իրենց սիրելի երգչի տեսահոլովակում»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Մանոն:
Նրա խոսքով` նախկինում մի շարք առաջարկներից հրաժարվելու պատճառը եղել է միայն աղջիկների տարիքը.«Նրանք դեռ փոքր են, բայց ուզում եմ, որ անկաշկանդ մեծանան: Յանան էլ, Էվան էլ շատ են սիրում տեսախցիկ, եւ ես դեմ չեմ, որ նմանատիպ նկարահանումների մասնակցեն»:
Շարունակությունը՝ այստեղ:
