Հարավաֆրիկացի գիտնականները մարդու նոր տեսակի մնացորդներ են հայտնաբերել
ОбществоԳիտնականները Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) քարայրներից մեկում հայտնաբերել են մարդու՝ նախկինում անհայտ տեսակի մնացորդներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հայտարարել Է Յոհաննեսբուրգի Վիտվատերսրանդի համալսարանի պրոֆեբսոր Լի Բերգերը, որը գլխավորել Է հիտարշավը: «Ես ուրախ եմ ձեզ ծանոթացնելու մարդու նոր նախնիի հետ»,- Բերգերի խոսքը մեջբերում Է France-Presse գործակալությունը:
Բերգերը հավելել Է, որ նոր տեսակն ստացել Է Homo naledi անվանումը, նշել Է Associated Press գործակալությունը:
ՀնԷամարդաբան Ջոն Հոքսի տվյալների համաձայն՝ նոր տեսակը ցուցադրում Է մարդուն հատուկ եւ ավելի պրիմտիվ բնութագրերի զարմանալի խառնուրդ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, գիտնականները հայտնաբերել են առնվազն 15 մարմինների մնացորդներ, դրանց տարիքը պարզել չի հաջողվել, ինչի պատճառով դժվար Է որոշել գտածոյի կարեւորությունը: