Իրանի սառեցված ակտիվները գնահատվում են 92 մլրդ դոլար. Financial Tribune
Экономика: Իրանի՝ արտասահմանյան հաշիվներում սառեցված ակտիվները կազմում են 92 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացրել Է իրանական Financial Tribune թերթը:
«Միջազգային ֆինանսների ինստիտուտի գնահատումներով՝ Իրանի արտասահմանյան հաշիվներում ներկայումս սառեցված Է 92 միլիարդ դոլար»,- ասված Է թերթի հաղորդագրության մեջ:
Այս առնչությամբ Իրանի բանկային հատվածի հեռանկարների մասին՝ ՝Moody's միջազգային գործակալության՝ հրապարակված զեկույցում ասված Է, որ եթե եւ երբ վերացվեն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցները, սառեցված ակտիվների կեսը կարող Է ուղղորդվել Իրանի պետական բանկերի վերակապիտալացմանը կամ վերաներդրվել երկրի ենթակառուցվածքային նախագծերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: