Հայաստանի նախաձեռնությամբ կստեղծվի ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծման աշխատանքային խումբ
ЭкономикаՀայաստանի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական միությունում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի ԵԱՏՄ-ի և և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմամբ:
«Երեք ամիս առաջ մենք պաշտոնապես նամակով դիմել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և ԵԱՏՄ անդամբոլոր պետություններին՝ առաջարկելով, որպեսզի սկսվի գործընթացը` կապված Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ավելի արտոնյալ առևտրային ռեժիմի ձևավորման հետ: Նախատեսվում է, որ ձևավորվելու է հատուկ աշխատանքային խումբ, որում կներառվեն ԵԱՏՄ անդամ պետությունները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը», - լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ խմբի ձևևավորման գործընթացն արդեն սկսվել է:
Ըստ Քոչարյանի՝ առաջիկայում կսկվեն շուկայի, հնարավորությունների, ռիսկերի ուսումնասիրություններ: Փոխնախարարը ներկայացրեց Վիետնամի օրինակը՝ ավելացնելով, որ իրականացվել է նախապատրաստական մեծածավալ աշխատանք, ինչի արդյունքում ԵԱՏՄ-ի ու Վիետնամի միջև ստորագրվել է ազատ առևտրի գոտու պայմանագիր:
«Այժմ այդ գործընթացը սկսվել է Իրանի հետ»,- նշեց Շավարշ Քոչարյանը: